ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.07.2018 11:58
Դրամապանակների գողությունները բացահայտվեցին
Հուլիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդվել էր թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էին գումար, նույնականացման քարտ և բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, հուլիսի 27-ին, ժամը 12.00-ին, ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն երկու կանանցից ևս ահազանգեր ստացվեցին թիվ 27 և թիվ 46 երթուղիների ավտոբուսների սրահում պայուսակներից դրամապանակներ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված երկու գողությունները նույնպես կատարել է Հարություն Ն.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: