ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2019 16:21
Դրամապանակի գողությունը բացահայտվեց
Մարտի 10-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 45-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 14.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ իրենց բնակարանից գողացել են դրամապանակը:
Ոստիկանության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 16.20-ին, Ե.Քոչարի փողոցի թիվ 19 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Լիգիա Մ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: