ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2019 13:08
Ոստիկանները բերման ենթարկեցին հիվանդանոցից դրամապանակ գողացողին
Փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել հիվանդանոցներից մեկի բուժքույրը և հայտնել, որ ժամը 20.30-ին անհայտ անձը, օգտվելով սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 18.35-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Վիգեն Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: