ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2015 16:41
Դատաբժշկական փորձաքննություններ՝ վիճաբանության արդյունքում
Հունիսի 11-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Համլետ Դ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Միրաք գյուղում, վիճաբանության ժամանակ, Համլետ Դ.-ն, 1972 թ. ծնված Սուսաննա Մ.-ն և 1993 թ. ծնված Նարեկ Ա.-ն հարվածել են իրար, ինչի հետևանքով Համլետ Դ.-ն ստացել է վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: