ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.04.2019 10:55
Մարմնական ծանր վնասվածք պատճառողը հայտնաբերվեց Դսեղ գյուղում

«Նելեգալ-2019» և «Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ ապրիլի 11-ին, ժամը 18.50-ին, Լոռու մարզի Դսեղ գյուղից ոստիկանության Թումանյանի բաժինի բերման է ենթարկվել 37-ամյա Շահեն Ք.-ն, որը ապրիլի 9-ից հետախուզվում էր ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով: