ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.03.2016 09:30

Դանակահարողը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Մարտի 13-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտաշես Վ.-ն և հայտնել, որ Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցում ընկել է փոսը:
Մարտի 14-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ Չարենցի թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել է 1997 թ. ծնված Ռոման Խ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վերջինս ներկայացել և տվել է խոստովանական բացատրություն:
Ռոման Խ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: