ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.11.2015 12:48
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցի թիվ 72 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց և հեռացել:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի «Շահումյան» գերեզմանատան մոտ բախվել է գերեզմանատան ցանկապատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 23.45-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 24/3 շենքի մոտ իրար են բախվել «Շկոդա», «ԲԻԴ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը, «ԲԻԴ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շարուրի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 15.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 31 և 35 շենքերի բակամիջյան ճանապարհահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին ժամը 07.00-ին Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ռենո-Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր-Մարգարա-Տաշիր ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.45-ին, բուժօգնության է դիմել նաև «Ֆորդ»-ի 31-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.35-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Նշավան գյուղից Մխչյան տանող գյուղամիջյան ճանապարհի Բյուրավան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Գ.Նժդեհի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 15.30-ին, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզում` Մղարթ-Օձուն ճանապարհի 9-րդ կմ-ին, կտրուկ արqելակել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Ստեփանավան 4-րդ կմ-ին՝ Երևանյան 14-րդ թաղամասում, բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Շահումյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկի Մաշտոցի փողոցում բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Դիլիջանի Գետափնյա փողոցում իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Նոյեմբերի 2-ին, ժամը 13.40-ին, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը «ճակատային հատվածում վերքի առկայություն» մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: