ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.10.2013 09:21
Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի հոկտեմբերի 20-ի թողարկումը
- Հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով նշանակված ոստիկանության պետի նոր տեղակալներին:
- Գույքային հանցագործություններից ամենահաճախադեպը գողությունն է, հենց այս հանցատեսակով էլ ամենից հաճախ ոստիկաններն ընդունում են հաղորդումներ: Վանաձորի Բազումի բաժինն այս իմաստով առանձնահատուկ չէ, բայց բնակարանային գողությունը, որի ահազանգով քրեական հետախույզները մեկնեցին դեպքի վայր, շատ կողմերով առանձնահատուկ էր:
- Ավազակային հարձակման համար ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք բերման ենթարկված կասկածյալի արարքն, ավելի ճիշտ` արարքները դեռ կստանան իրավական գնահատական, իսկ բարոյական գնահատական կարելի է տալ արդեն այսօր:
- Վանաձորում կատարված սպանությունը ցնցեց ողջ հանրապետությունը. ավելի անհեթեթ, ավելի անիմաստ ու ավելի ողբերգական բան դժվար էր պատկերացնել:
- Հոկտեմբերի 17-ին ոստիկանության մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ և վարող Բաբկեն Վարդանյանի հետ: Հանդիպման թեման էր` «Հայ ազգային գաղափարախոսություն` ճանաչում, ընդունում և կիրառում»:
- Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելեցին ոստիկանության կրթահամալիր: Ճանաչողական այցը հանձնաժողովի և գործադիր իշխանության համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակում էր:
- Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում շարունակվում են 2013 թվականի 9 ամսվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքների ամփոփումները: Հերթականը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում էր: