ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2013 09:45
Դիտեք «02» հաղորդաշարի սեպտեմբերի 12-ի թողարկումը
- Մարդաշատ վայրում՝ մետրոյի կայարանի մոտ, հեշտ չէր կասկածյալներին բռնելն ու բերման ենթարկելը: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի աշխատակիցները քաջ գիտակցում էին, որ վրիպելու դեպքում կարելի էր կորցնել ամենակարևոր իրեղեն ապացույցը` նախօրոք մշակած փողերի կապոցը. 100 հազարանոց թղթադրամներ, որոնց վրա գրված էր` շորթում:
- Մոտ երկու ամիս առաջ ջրատարում դիակ էր հայտնաբերվել, իսկ դատաբժշկի եզրակացությունը ենթադրությունների տեղ չէր թողնում. մահը բռնության հետևանք էր: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, մարզի գործընկերների հետ, լծվեցին սպանության բացահայտմանը:
- Ներկայացվող տեսանյութը նաև դասընթաց է ու զգուշացում բոլոր նրանց համար, ում կարծիքով հանցագործությունը փող աշխատելու միջոց է: Մի սկսեք, այլապես, 40 օրվա փոխարեն, բառացիորեն 40 վայրկյան կարող է տևել ձեր խաբկանքը:
- Հաջորդ տեսանյութը ֆուտբոլի մասին է, ավելի ճիշտ` այն մասին, թե հայ մրցավարները ինչպես դատեցին Եվրոպայի լիգայի հերթական հանդիպումը և ինչու հայրենիք վերադառնալուց հետո կալանավորվեցին: