- Երկու գողության բացահայտում: Կարող էր և երրորդն էլ լինել, եթե, իհարկե, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից ոստիկանության Աշտարակի բաժին ստացված ահազանգը հաստատվեր: Ներկայացվող տեսանյութում էլ ամեն ինչ սկսվեց գողության մասին ահազանգից:
- Առաջին ահազանգը ստացվեց մայիսի 31-ի գիշերը. կատարվել էր գողություն, նաև` հրկիզում: Հետո նույնը, զարմանալի ճշտապահությամբ, կրկնվում էր ամեն 15 օրը մեկ: Թալանվում էին թերթի կրպակներ, որ այսօր միայն թերթի չեն ու միայն կրպակ չեն, հետո, կարծես հանցագործության ձեռագիրը կրկնելու պարտադրանքով, ամեն անգամ հրկիզվում էր թալանված կրպակը:
- Ազնիվ մետաղներից ամենաազնիվը` ոսկին, հաճախ է մարդկանց դրդել անազնվության, քանդել ազգակցական կապեր: Այդպես եղավ և նոյեմբերի 16-ի երեկոյան: Մայրաքաղաքի Խորենացու փողոցում, «Ոսկու աշխարհ» շուկայում, հաջորդ առավոտյան հայտնաբերվեց 200 գրամ ոսկեղենի կորուստը:
- Հերթականը, անհեթեթն ու անիմաստը` անդառնալի հետևանքով կատարվեց մայրաքաղաքում: Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն արագ բացահայտեցին սպանությունը, բայց էականը երկու կյանքի, երկու ընտանիքի ճակատագրերի խորտակումն է:
- Ոստիկանությունում շարունակվում են բարեփոխումները, արվում է ամեն ինչ, որպեսզի ծառայություններ մատուցող ոստիկանության ստորաբաժանումների աշխատանքը հնարավորինս մոտ լինի քաղաքացիներին, մատչելի ու արագ: