ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.11.2013 14:51
Դիտեք «02» հաղորդաշարի նոյեմբերի 2-ի թողարկումը
- Այս տարվա հոկտեմբերի 7-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից Վարդենիսի բաժին ստացվել է Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղի մի բնակչուհու դիմումը` հասցեագրված Հայաստանի Հանրապետության Նախագահին: Դիմումում կինը ներկայացրել էր մի հուզիչ պատմություն որդու հետ կապված: Վարդենիսի ոստիկանների պարզածի մեջ, սակայն, հուզիչ քիչ բան կար:
- Ընդունված է օրենքը խախտած անչափահասի մեղքը բարդել ծնողների վրա, և մեծ մասամբ դա հենց այդպես է: Բայց սա չի նշանակում, թե մեղադրելով հարցը կարելի է փակված համարել: Ոստիկանությունը միայն հանցագործության բացահայտմամբ չի զբաղվում, եթե գողությունը կատարել է 12-ամյա տղան: Ոստիկանության մտահոգությունն է նաև անչափահասի ապագան:
- 2010 թվականի հունվարի լույս 16-ի գիշերը Մարտունի քաղաքում գողություն էր եղել: Մոտ չորս տարի անց դեպքին անդրադառնալը պայմանավորված չէ բացահայտմամբ, վաղուց բացահայտվել էր: Պարզապես կասկածյալը, որ գողությունից օրեր անց հեռացել էր հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունում բռնվել և էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան մի քանի օր առաջ` հոկտեմբերի 26-ին:
- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում պարբերաբար անցկացվող վարժանքերի նպատակը զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից կանխարգելիչ և հակազդման օպերացիաների գրագետ կիրառումն է:
- Այսօր կյանքը պատկերացնել անգամ դժվար է առանց մեքենայի, ու բոլորին էլ պետք է սովորեցնել մեքենա վարել: Բայց սա մի ոլորտ է, որտեղ հարկավոր է մանկավարժական հմտություններից ամենակարևորը` համբերությունը: Մի շտապեք ու թույլ մի տվեք, որ ձեր անչափահաս երեխան միայնակ կամ իր հասակակիցների հետ մենակ մնա ավտոմեքենայի հետ: Մեր թեմատիկ էջը: