ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.07.2013 12:58
Դիտեք «02» հաղորդաշարի հուլիսի 18-ի թողարկումը
- Հուլիսի 11-ից 15-ը տեղի ունեցան օպերատիվ խորհրդակցություններ, որոնց ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
- Հուլիսի 15-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին:
- Գյումրին չէր լինի մշակութային քաղաք, այնտեղ չէին ծնվի մեր երևելի մեծերից շատերը, եթե գյումրեցին չկարևորեր բարոյական ու իրավական արժեքները, չլիներ գյումրիավայել ավանդապաշտ: Սակայն հանցագործությունն ազգ ու ավանդույթ չի ճանաչում: Հանցագործի համար կա միայն անձնական շահը: Այդպիսի իրողություն արձանագրվեց վերջերս Գյումրիում:
- Շարունակում ենք ներկայացնել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից 2012 թվականի լավագույն ծառայող ճանաչված ոստիկանության աշխատակիցներին: Մեր այսօրվա լավագույնը ճանապարհային ոստիկան է: