ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2013 12:08
Դիտեք «02» հաղորդաշարի դեկտեմբերի 20-ի թողարկումը

- Մեր ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է օժանդակելու մեր քաղաքացուն, աշխարհի որ ծայրում էլ լինի, բայց դրա համար պետք է հիմքեր նախապատրաստել: Իզուր չէ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը այլ երկրների համապատասխան կառույցների հետ: Այս տարի էլ համագործակցության ամրապնդմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ են ձեռնարկվել միջազգային կառույցների, տարբեր երկրների իրավապահների հետ: Եվ համագործակցությունը արդյունքներ է տալիս:
- Հաջորդ դեպքն էլ, թեև տեղի էր ունեցել հայկական հողի վրա, բայց բացահայտմամբ դարձյալ նման էր նախորդին: Այս անգամ էլ միջազգային համագործակցության կարիք առաջացավ, և այս անգամ էլ համագործակցության արդյունքը երկար սպասել չտվեց:
- Գույքային հանցագործությւնները հատկապես ակտիվանում են նախատոնական այս օրերին: Ու հարցն այն չէ, որ բոլորն էլ, նաև հանցամետները, ուզում են հնարավորինս ճոխ նշել Ամանորը: Գուցե սա էլ կա, բայց նպաստավորը եռուզեռն է, որի մեջ մարդիկ հաճախ կորցնում են զգոնությունը: Մի քանի օգտակար խորհուրդ մեր թեմատիկ էջում: