Ներկայացվող գողության դեպքը, կարծում ենք, երկար կմնա ոստիկանների հիշողության մեջ, քանի որ բացահայտման ճանապարհին առեղծվածային ու անսովոր շատ բաների հանդիպեցին քրեական հետախույզները: Անսովոր էր նաև այն, որ ոստիկանները Վիկա ու Լիկա մականունով տղաների հետ ստիպված էին շփվել… հենց գողության գործով:
Հաջորդ տեսանյութն էլ գողության մասին է, հանցագործություն, որը բացահայտեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները: Նմանությունը սրանով չէր ավարտվում. այս անգամ էլ, նախորդի նման, կասկածյալը տուժողի մտերիմներից էր, քավորը:
Ոստիկանության ղեկավարությունը կարևորում է համակարգի տարբեր ծառայությունների համագործակցությունը այլ երկրների նույնատիպ կառույցների հետ, հատկապես փորձի փոխանակման առումով: Նմանատիպ հերթական միջոցառումը նախատեսվել էր անցկացնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Ու թեև հայտնի դեպքերի հնարավոր զարգացումը անորոշություն էր ենթադրում` այցը չհետաձգվեց:
Բոլոր անչափահասներն են ոստիկանության ուշադրության կենտրոնում, «դժվար» դաստիարակվողները` առավել ևս: Վաղվա օրինապահ քաղաքացու ձևավորման խնդիրը նրանց դեպքում առաջնահերթ է: