ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.11.2018 13:51
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Գուրգեն Մ.-ին, որը 2004 թ. փետրվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: