ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2017 12:40
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արամ Խ.-ին, որը 2015թ. դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: