ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.05.2018 11:14
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը` Զովունիում

Մայիսի 10-ին, ժամը 8.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Զովունի գյուղի թիվ 1 փողոցից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: