ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.04.2014 15:39
Դիպված` հանրակացարանի հետնամասում
Ապրիլի 3-ին, ժամը 10.30-ին, 1976 թ. ծնված Նաիրա Ղ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 07.15-ի սահմաններում, Բյուրեղավանի 4-րդ հանրակացարանի հետնամասում անհայտ անձը ծեծի է ենթարկել ամուսնուն` 1965 թ. ծնված Հակոբ Մ.-ին` դեմքի մասում պատճառելով վնասվածքներ, որից հետո ամուսինը իրեն ամրակցված ավտոբուսով, իսկ անհայտ անձը «Նիվա» մակնիշի անհայտ ավտոմեքենայով` հեռացել են նշված վայրից:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հակոբ Մ.-ին ծեծի ենթարկած անձը 1982 թ. ծնված Արծրուն Ջ.-ն է, որը նույն օրը, ժամը 11.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: