ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.09.2016 10:20
Ստուգարքներ՝ ֆիզիկական պատրաստականությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի կողմից «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ու մարզային վարչությունների մարտական և ֆիզիկական պատրաստականության պատասխանատու ծառայողները։
Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը ներկայացրեց նախորդ տարիներին ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից թույլ տված բացթողումները, և դրանք վերացնելու նպատակով ստորաբաժանումների պատասխանատուներին հորդորեց առավել ուշադրություն դարձնել և հսկողություն սահմանել ստուգարքների կազմակերպման և անցկացման աշխատանքներին, որոնք կմեկնարկեն սեպտեմբերի 22-ից: