ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.03.2019 10:16
Դիլիջանի ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողին

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին, ժամը 12.00-ին, Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից հայտնաբերվել և ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արթուր Մ.-ն, որը մարտի 19-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետերի մեղադրանքով: