ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2019 17:34
Դեպքից օրեր անց գրպանահատը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 10-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ Հանրապետության Հրապարակում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող, երկու երկրի անձնագրի նույնականացման քարտեր, բանկային, ապահովագրական և կուտակային քարտեր։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառման արդյունքում հոկտեմբերի 14-ին պարզվեց գողությունը կատարած անձի ինքնությունը։ Ժամը 17․30-ին 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց Ֆրանսիայի հրապարակում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։