ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2013 18:33
Դեպի ազգային գաղափարախոսության և բարոյականության ակունքները. ուսանելի հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Բաբկեն Վարդանյանի հետ: Հանդիպման թեման էր՝ «Հայ ազգային գաղափարախոսություն՝ ճանաչում, ընդունում եւ կիրառում»: Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ «Մենք պարտավոր ենք լինել ամենակազմակերպվածը, որովհետեւ մենք կանգնած ենք քաղաքացու կողքին, արդարության կողքին»: Նշելով, որ մեր ազգային գաղափարախոսությունը հիմնված է հավատքի վրա, Բաբկեն Վարդանյանն ընդգծեց՝ պետք է մարդու մեջ բարձրանա ներքին որակը, հոգեւոր որակը, բարոյական որակը, ինչն իր հերթին կտանի համապատասխան կենցաղավարության: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հայ ազգի, Հայաստանի եւ հայոց պետության բոլոր խնդիրների արագ ու ամբողջական լուծման միակ ճանապարհը քրիստոնեական կյանքով ապրելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է ազգային վերածնունդ, հայրենիքի վերակերտում եւ պետականության ամրապնդում՝ Աստծո հավատքով, դրանից բխող եւ դրա վրա հիմնված ազգային գաղափարախոսությամբ ու բարոյականությամբ: Մեր նախնիները տվել են մեզ արժանավոր ապրելու, հարատեւելու բանալին. դա հավատքն է՝ այս գաղափարն էր հանդիպման առանցքը: