ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.02.2014 11:17
Դեղատան կողոպուտը բացահայտվեց
Փետրվարի 1-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գյուլբենկյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Դ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Գյուլբենկյան փողոցի 24/101 հասցեում գործող դեղատան աշխատակցուհուց բացահայտ հափշտակելով` 3 տուփ «Սոլպադին» դեղամիջոցի 24 դեղահաբ, 1 սրվակ «Լիդոկային», 1 սրվակ յոդի լուծույթ և մեկանգամյա օգտագործման 4 ներարկիչ, դիմել է փախուստի:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: