ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2018 14:02
Դատապարտվել էր հանրային աշխատանքների և խուսափել պատժի կրումից

«Զինանոց-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Թագուհի Ֆ.-ն, որը օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 1.650 ժամ տևողությամբ հանրային աշխատանքների դատապարտվելու պատժի կրումից խուսափելու համար: