ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.02.2019 12:09
Երկու հոդվածի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավթաշենում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի և անձնագրային և վիզանների վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 16.50-ին, Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 72-ամյա Թևան Խ.-ն, որը 1997թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ու 179 հոդվածի (Յուրացոումը կամ վատնումը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: