ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


02.12.2014 12:15

Դանակով հարվածել է ձեռքին

Նոյեմբերի 29-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Անիի բաժին 1978 թ. ծնված Տիրուհի Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, 1974 թ. ծնված  Սամվել Գ.-ն, դռան փականը պոկելով, մտել է իր բնակարան, ձեռքով մի քանի անգամ հարվածել իր դեմքին, այնուհետև խոհանոցից վերցրել դանակը և հարվածել իր ձեռքի ափին` պատճառելով վնասվածք:
Տիրուհի Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: