ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2018 14:49
Դանակահարություն 16-րդ թաղամասում. կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ կոնքային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Հովհաննես Մ.-ն:
Նշանակվել էր ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 10-ին, ժամը 15.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 17 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Հովհաննես Մ.-ին դանակով հարվածել և նշված վնասվածքը պատճառել է 1958 թ. ծնված Վարազդատ Բ.-ն, որը նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: