ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2019 18:19
Դանակահարություն՝ ավտոմեքենան արագ վարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ
Օգոստոսի 20-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջ հոնքի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 36-ամյա մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցի սկզբնամաում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ տղամարդը վիճաբանել է վարորդի հետ, որի ընթացքում վերջինս բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, այնուհետև ձեռքին եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է մեջքին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը Մխչյան գյուղի 34-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 20-ին, ժամը 16.25-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք դանակը, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: