ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2013 17:55
Դանակահարություն
Փետրվարի 20-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և ձախ ձեռքի մասում սուր կտրող ծակող գործիքից ստացված վնասվածքներով բուժկետ է տեղափոխվել Ա. Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Ա. Բ.-ի հայրը հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում, որդուն դանակահարել է Գ. Պ.-ն:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: