ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.08.2019 10:14
Դանակահարություն Շենգավիթում
Օգոստոսի 13-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ կրծքավանդակի 3-րդ, 4-րդ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա պատանու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Եղ.Թադևոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, պատանուն դանակով հարվածել է նույն փողոցի 15-ամյա մի բնակիչ, որը ժամը 23.55-ին ներկայացվել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել հիվանդանոց տեղափոխված պատանուն:
Նա ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ դանակահարված պատանին ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն: