ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2019 17:52
Ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը
Փետվարի 13-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ Գյումրիի Ղուկասյան փողոցի տներից մեկից հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 1961 թ. ծնված Զ. Կ.-ին և «կրծքավանդակի ձախ կեսի, աջ բազկի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ՝ 1983 թ. ծնված Հ. Փ.-ին:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը, ժամը 20.05-ին, Մուշ-2 թաղամասից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արթուր Ղ.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Ղուկասյան փողոցում, վիճաբանության ժամանակ, Զ. Կ.-ին և Հ. Փ.-ին խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է ինքը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: