ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.08.2018 15:34
Դանակահարություն Հագվի գյուղում
Հուլիսի 31-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1989 թ. ծնված Կարեն Օ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է խոզերին կերակրելու ժամանակ դանակի վրա ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 10.20-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1995 թ. ծնված Սասուն Վ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են հուլիսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Հագվի գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միմյանց սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: