ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.12.2013 14:31
Դանակահարություն` վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ստորին մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Աշոտ Դ.-ն, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից դեպի պետտնկարան տանող ճանապարհահատվածում, ավտոմեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Աշոտ Դ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: