ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.04.2014 11:20
Դանակահարողը ձերբակալվել է
Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ա.-ն, իսկ կրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերքով` 1980 թ. ծնված Նաիրի Մ.-ն, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Կարեն Մ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: