ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.05.2015 12:32
Դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է
Մայիսի 1-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Գեորգի Խ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Վերջինիս եղբայրը հայտնել է, որ եղբորը տեղափոխել է թիվ 57 դպրոցի մոտակայքից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.50-ի սահմաններում, Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի դիմացի խաղահրապարակում, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Հայկ Ս.-ն դանակով հարվածել է Գեորգի Խ.-ին:
Հայկ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել:
Կատարվում է հետաքննություն: