ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2018 19:23
Յուրացումներ Դալարի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինի գործողություններ է կատարել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ միջնակարգ դպրոցի տնօրենը 2016-2018 թվականներին դպրոցում գրանցել է 13 աշակերտի, որոնք գտնվել են արտերկրում, ինչպես և գրանցել է 4 հավաքարարի, որոնցից աշխատել են 2-ը։ Բացի այս, պարզվել է, որ գրանցել է 3 պահակի, որոնցից աշխատել են դարձյալ 2-ը։ Գրանցված, բայց աշխատանքի չեկած անձանց աշխատավարձերը յուրացվել են։ Նշված հանգամանքները հարցաքննություններով հաստատվել են։
Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքնննություն է կատարվում։