ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2015 12:00
Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ
Հունիսի 21-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Տիգրան Ա.-ն և հայտնել, որ Վաչեն դանակով հարձակվել է իրենց վրա և հարվածել եղբորը:
Ժամը 12.30-ին հիվանդանոցից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Էդգար Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.20-ին, 1980 թ. ծնված Վաչե Ա.-ն, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Էդգար Ա.-ի կրծքավանդակին և որովայնին` պատճառելով վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Էդգար Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Վաչե Ա.-ն բերման է ենթարկվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն: