ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2018 17:13
Դանակահարություն Արցախի փողոցում
Հուլիսի 21-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 8 շենքում դանակահարություն է եղել:
Նույն օրը, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված շենքի մոտից «որովայնի առաջնային պատի կտրած վերք, թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 50-ամյա Կարեն Ա.-ին:
Ոստիկանության ծառայողները Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 8 շենքի մոտից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արայիկ Կ.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 22.35-ին, իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Կարեն Ա.-ին:
Արայիկ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: