ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2019 17:10
Հերթական գրպանահատության դեպքը բացահայտվեց
Մարտի 19-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել 26-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 21.20-ին, Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում նկատել է, որ 58 համարի երթուղու ավտոբուսի սրահում բաճկոնի գրպանից գողացել են «Այֆոն 6Ս» տեսակի բջջային հեռախոսը:
Ժամը 21.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված հասցեից Կենտրոնական բաժին են ներկայացրել հիշյալ քաղաքացուհուն և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հովհաննես Ա.-ին և 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին: Քաղաքացուհին մատնացույց անելով նշված անձանց՝ հայտնել է, որ նրանք են գողացել իր բջջային հեռախոսը:
Ռուստամ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: