ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2019 15:34
Ոստիկանները 23-ամյա գրպանահատին հայտնաբերել ու բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնում 40-ամյա մի կին հաղորդում տվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող, բջջային հեռախոս և այլ իրեր։ Դեպքի հաջորդ օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները բացահայտեցին գրպանահատության դեպքը։ Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի, որը տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը դրամապանակ է գողացել նաև սեպտեմբերի 5-ին՝ մեկ այլ երթուղային ավտոբուսում։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։