ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.03.2019 11:04
Ոստիկանները գրպանահատին գողոնով հանդերձ բերման ենթարկեցին
Մարտի 21-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 61-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, թիվ 13 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի միջ եղել են նույնականացման քարտ, բանկային քարտեր, գումար, զեղչային և այլ քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 17.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Զ.Սարկավագի փողոցի թիվ 117 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով գողոնը:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: