ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2019 16:57
Ոստիկանները բերման ենթարկեցին հերթական գրպանահատին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 18-ին, ժամը 17.10-ին, Լենինգրադյան փողոցի 3 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.40-ին, թիվ 18 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 24-ամյա մի քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական և խանութների զեղչային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: