ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2018 14:58
Գրպանահատը բերման ենթարկվեց Մաշտոցի պողոտայից

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին և հրավիրել 1967 թ. ծնված Անահիտ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի մոտ Խաչիկ Ս.-ն Անահիտ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են գումար, բանկային քարտեր և նույնականացման քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: