ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2019 11:25
Գրպանահատը ներկայացել է ոստիկանություն
Մայիսի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.40-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, աշխատավայրի անցագիրը, նույնականացման քարտ, բանկային և այցեքարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը ժամը 15.30-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: