ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.05.2019 16:07
Ոստիկանները Կասյան փողոցում գրպանահատի են հայտնաբերել

Մայիսի 21-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Կասյան փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում Կամո Խ.-ն թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում 21-ամյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որ մեջ եղել է գումար, բանկային և կուտակային քարտեր:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: