ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.01.2019 13:16
Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին Մաշտոցի պողոտայում
Հունվարի 13-ին, ժամը 16.24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 46-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ ժամը 15.40-ին 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են սոցիալական և բանկային քարտեր ու փող:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 17-ին, ժամը 14.40-ին, Մաշտոցի պողոտայի 20 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, որը տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: