ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2019 11:03
Գրպանահատ կինը ներկայացել է ոստիկանություն
Մայիսի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին 88-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ մայիսի 8-ին, ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 ռուբլի, 13.000 դրամ և կուտակային քարտ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1957 թ. ծնված Աննման Ա.-ն:
Նույն օրը, ժամը 19.30-ին, Աննման Ա.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանները պարզել են նաև, որ Աննման Ա.-ն մայիսի 11-ին, ժամը 20.30-ին, Դրոյի փողոցի 15 հասցեի մոտ թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում 60-ամյա մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել էր նույնականացման քարտ, լուսանկարներ և գումար:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: