ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2015 12:23
Գրպանահատության դեմ պայքարը շարունակվում է
Օգոստոսի 20-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Հասմիկ Պ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.55-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում ձեռքի պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար, անցաթուղթ և տարբեր խանութների զեղչի քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: