ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.02.2016 10:35
Նոր հանցադրվագներ գրպանահատի կյանքից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին:
Պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերի 4-ին թիվ 72 երթուղու միկրոավտոբուսում մի ուղևորի գրպանից գողացել է գումար:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ՝ պարզվել են Ավետիս Դ.-ի հեղինակած մի շարք հանցադրվագներ ևս: Այսպես.
- 2015 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 19-ին, թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի ուղևորի պայուսակից գողացել է դրամապանակը, որում եղել է 17.000 դրամ:
- 2015 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 19-ին, թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում ուղևորներից մեկի տաբատի գրպանից գողացել է դրամապանակ, որում եղել էր 21.000 դրամ և 1 դոլար:
- 2015 թ. նոյեմբերի 22-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Հասմիկ Ս.-ն և հայտնել, որ նոյեմբերի 21-ի ժամը 19.30-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որում գումար է եղել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է այլ գողություն կատարելու համար փետրվարի 15-ին բերման ենթարկված, 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: