ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.07.2015 10:53
Գրպանից մարիխուանա է հայտնաբերվել
Հուլիսի 14-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Բուլվարային թաղամասի հարակից աղբանոցի սկզբնամասից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Անուշավան Մ.-ին, 1992 թ. ծնված Արմեն Գ.-ին, 1992 թ. ծնված Էդգար Մ.-ին և 1992 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:
Խուզարկությամբ Անուշավան Մ.-ի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգված:
Անուշավան Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «մարիխուանա» է, հավաքել է Գյումրի քաղաքի Երկաթգծի և Սևյան փողոցների հարակից տարածքից, մի մասը ծխելով օգտագործել է, իսկ մյուս մասը պահել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: